Միջազգային

Իրանը «Ժնեւ 2»- ի մասնակցության հրավեր ստացավ

Այսօր Փարիզում՝ ԱՄՆ դեսպանի նստավայրում, տեղի է ունեցել Ռուսաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի հանդնպումը փակ դռների հետեւում։ Քննարկման թեման սիրիական խնդիրն ու «Ժնեւ 2» համաժողովն էր։ Ավելի ուշ նրանց է միացել Սիրիայի հարցով ՄԱԿ- ի եւ ԱԵԼ- ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին։

Եռակողմ հանդիպման արդյունքում կողմերը նշել են, որ պատրաստ են հունվարի 22- ին Ժնեւում միջսիրական կարգավորման շուրջ հանդիպմանը։ Նրանք նաեւ կողմ են արտահայտվել հանդիպմանը Իրանին հրավիրելուն։

Լավրովը նշել է, որ Իրանին հրավիրելը պահանջում է իրատեսություն։ Նրա խոսքով՝ համաժողովին հրավիրված որոշ երկրներ չեն ցանկանում, որ այն հաջողությամբ ավարտվի։ Դրա հետ կապված՝ Իրանի ներգրավումը բանակցությունները ավելի շահավետ է, նշել է նա։

Բրահիմին հայտարարել է, որ «Իրանը տարածաշրջանում շատ կարեւոր երկիր է» եւ պետք է մասնակցի Սիրիայի հարցով միջազգային համաժողովին։ Նա նշել է, որ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարն արդեն հրավերն ուղարկել է։

Քերին էլ հայտարարել է, որ Իրանի մասնակցությունը տրամաբանական է։ «Եթե Իրանը հաստատի, որ ձգտում է հասնել դրված նպատակին, մենք կողջունենք նրա մասնակցությունը», ասել է Քերրին։

Ցուցադրել ավելի
Back to top button