Միջազգային

Արեւմուտքի պատժամիջոցները պետք է ՆԳ նախարարի դեմ կիրառվեն, ասում են Ուկրաինայի ընդդիմադիրները

«Բատկիվշչինա» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը ժողովրդի հետ հերթական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հունվարի 15-ին Վաշինգտոնում կկայանա ԱՄՆ-ի Կոնգրեսի միջազգային հարցերով հանձնաժողովի նիստը, որտեղ կքննարկվի նաև Ուկրաինայի իրավիճակը:

«ԱՄՆ-ը պատրաստ է իր իրավունքների համար պայքարող ուկրաինական ժողովրդին լիարժեք աջակցություն ցուցաբերել: Գործելու ժամանակն է: Առաջինը, ում հանդեպ պետք է կիրառվեն Արևմուտքի պատժամիջոցները, ՆԳ նախարար Զախարչենկոն և նրա թիմն է»,- հայտարարել է Յացենյուկը:

Ընդ որում՝ ընդդիմադիր մեկ այլ առաջնորդ՝ Վիտալի Կլիչկոն, հավաքվածներին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները: Մինչդեռ Կիևի Մարիինյան զբոսայգում իշխանությանն աջակցողները կրկին սկսել են վրաններ տեղադրել: Ոստիկանությունն ուժեղացրել է այս տարածքի հսկողությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button