ԿարևորՔաղաքական

Այսօրվանից հայտարարվել է ադրբեջանահայության ցեղասպանության իրազեկման միամսյակ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Լրանում է Բաքվի հայերի կոտորածների 24-րդ տարելիցը:  Պետական ամենաբարձր մակարդակով կազմակերպված ջարդերը չունեն ոչ բացատրություն, ոչ էլ արդարացում: Պատվիրատուները հայտնի են , սակայն անպատիժ։ Արբեջանահայերիր ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը այսօրվանից մինչև սումգայիթյան ջարդերը հայտարարել է ադրբեջանահայության ջարդերի իրազեկման միամսյակ:

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգոր Այվազյանի կարծիքով՝ Բաքվի հայերի ջարդերն իր առանձնահատկություններով համեմատելի են  միայն հրեական Հոլոքոստի հետ: Հայաստանը 1988-ից 1992 թվականների ադրբեջաբահայերի ցեղասպանությունը դե յուրե և դե ֆակտո ճանաչել է վաղուց, ինչի վկայությունն է երկրի ղեկավարի,  Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների` այս հարցի վերաբերյալ արած պաշտոնական   հայտարարություններն ու օրենսդրի համապատասխան որոշումները

Ադրբեջանահայության ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո  Ադրբեջանահայերի ասամբլեան առաջարկում է հեռակա կարգով դատավարություն անցկացնել  Հայաստանում և  մեղավորներին դատապարտել պատժի առավելագույն չափով: 

Եթե մենք չբարձրաձայնենք, կստացվի, որ Ադրբեջանը մարսել է իր կողմից կատարված հանցագործությունը  և այժմ էլ փորձում է միջազգային հարթակներում հանդես գալ զոհի կերպարով: Այսօրվանից մինչև սումգայիթյան ողբերգության տարելիցը  Ադրբեջանահայության ասամբլեան հայտարարում է ադրբեջանահայության ցեղասպանության իրազեկման միամսյակ։

Ցուցադրել ավելի
Back to top button