ԿարևորՔաղաքական

Շ. Քոչարյան. Ալիեւը չի մոռացել Արցախից կրած պարտության մասին

«Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի կողմից խնդրի էության նենգափոխմամբ ինքնորոշման իրավունքի ժխտումը, հայատյաց քարոզչությունը և պատերազմի վերսկսման սպառնալիքները: Սա հերթական անգամ արտահայտվեց Ադրբեջանի նախագահի վերջին ելույթում: Նա կարող էր էլ ավելի տպավորիչ թվեր հնչեցնել` համեմատվելով Արցախի Հանրապետության հետ: Սակայն նա խուսափում է դրանից, քանի որ չի մոռացել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում, ի հեճուկս թվերի, հենց Արցախից կրած պարտության մասին, և քաջ գիտակցում է, որ նոր արկածախնդրությունը կհանգեցնի նոր պարտությունների»,- հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի՝ հունվարի 9- ին կառավարության նիստում ելույթում հնչած սպառնալիքներին։

Ցուցադրել ավելի
Back to top button