Հասարակություն

Հունվարի 14- ին կնշենք Սբ. Հովհաննես Կարապետի

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

 Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 14- ին նշում է Սբ. Հովհաննես Կարապետի տոնը: Այս օրը համարվում է նաև բոլոր այն մարդկանց տոնը, ով կրում է Հավհաննես, Կարապետ և Մկրտիչ անունները: Եկեղեցական տոների խորհրդին խորհրդին այսօր անդրադարձել է մայրաքաղաքի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու  արարողապետ Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:

Ճգնավորի կյանքով Սուրբ Հովհաննես Կարապետը Հորդանան գետի հարակից շրջանում ծավալել էր իր քարոզչական առաքելությունը: Շատ խստաբարո մարդ էր և պահանջում էր խստություն, ապաշխարություն և մաքրագործություն: Այսպես բնութագրեց սրբին Տեր Կարապետ քահանան: 

Սուրբ Հովհաննեսի գլուխը Գանձասարի վանական համալիրի հիքում 1211 թվականին ամփոփվել է Հասան-Ջալալ իշխանի կողմից: Այդ սուրբ մասունքը բժշկելու ուժ ունի, նշեց քահանան: 

Ըստ Տեր հոր, յուրաքնչյուր սուրբի տոն նշելով մենք մեր մեջ վերակոչում ենք նրանց վարքը, կերպարը՝  հաղորդակից լինելով նրանց կենցաղին, կենցաղավարությանը, վերգտնելով հոգևորը:

Ի դեպ՝ 15-րդ դարից ի վեր Հայ Առաքելական եկեղեցին չի կատարել սրբացում: Անցյալ տարի կայացած Եպիսկոպոսաց ժողովում քննարկվել է սրբերի դասման վերսկսման անհրաժեշտությունը: Առաջնային քննարկվում է Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման հարցը, որը կքննարկվի այս տարի կայանալիք Եկեղեցական ժողովում:    

Ցուցադրել ավելի
Back to top button