ԿարևորՀասարակություն

Փրկարարները ուշադիր հետեւում են եղանակին. դրանից է նաեւ կախված իրենց աշխատանքը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հանրապետության տարածքում առաջիկա երկու օրվա ընթացքում տեղի կունենա եղանակի տաքացում 1-2 աստիճանով` բացառությամբ Արարատյան դաշտավայրի: Երկու օրից ջերմաստիճանը կրկին կվերադառնա իր այսօրվա դիրքին: Այսպիսի ցուրտ եղնակաով էլ պայմանավորված է եղել փրկարար ծառայության աշխատանն անցած օրերին։ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանի ներկայացմամբ` դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 8 ընկած ժամանակահատվածում փրկարարները հիմնականում ունեցել են կենցաղային ուղղվածության ահազանգեր:

Այդ ժամանակահատվածում ծառայությունում գրանցվել է 277 ահազանգ: Ահազանգերի թիվը աճել է 53-ով` նախորդ տարվա համեմատությամբ: Յոթով աճել է հրդեհների թիվը, բայց զգալի դրական վիճակագրություն է գրանցվել ճանապարհատրանսպորտային պատահարների թվում: Դրանք նվազել են 20-ով: Գրանցվել է նաեւ ինքնասպանության 2 փորձ, որը հաջողվել է կանխել:

Փրկարարներն այս տարի հիմնականում աշխատել են կոմունալ-կենցաղային ուղղվածությամբ: Ահազանգերի ընդհանուր թվում 125-ը եղել է կենցաղային ահազանգ, որից էլ 66-ը պայմանավորված է եղել ջրագծերի եւ խողովակների վթարներով:  

Ցուրտ եղանակը առաջիկայում էլ, հավանաբար, կանհանգստացնի փրկարարներին` առաջացրած խնդիրներով: Արտակարգ Իրավիճակների նախարարությունում, համենայնդեպս, հետեւում են եղանակին:

Հովհաննես Խանգելդյանը տեղեկացրեց նաեւ, որ հանրապետության ամբողջ տարածքում այսօրվա դրությամբ ճանապարհներն անցանելի են, առկա է մառախուղ եւ փոքր- ինչ մերկասառույց Երեւան-Սեւան ավտոճանապարհի 10-ից 16-րդ կիլոմետրում: 

Ցուցադրել ավելի
Back to top button