Միջազգային

Ուկրիանայի ԱԳ նախարարը կոչ է անում օբյեկտիվ լինել

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան կոչ է արել իր արտասահմանյան գործընկերներին երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներն օբյեկտիվ գնահատել և զերծ մնալ հակաօրինական գործողություններին աջակցություն ցուցաբերելուց:

Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, Կոժարան նման հայտարարություն է արել ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայետտի հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ Փայետտը Թվիթերում գրել էր, որ ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել ուկրաինական ժողովրդին աջակցելու մասին, որում կոչ է անում իշխանություններին ցուցարարների նկատմամբ բռնություններ չկիրառել և ազատ արձակել բողոքի գործողությունների ընթացքում ձերբակալվածներին:

Բանաձևում նշվում է նաև, որ եթե ցուցարարների նկատմամբ պետական բռնությունները շարունակվեն, ԱՄՆ նախագահն ու Կոնգրեսը կքննարկեն նպատակաուղղված պատժամիջոցների կիրառոման հարցն այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցություն ունեն բռնություններին:

Ցուցադրել ավելի
Back to top button