Հասարակություն

Հայաստանում «օրենքով գող» չկա, ասում է քրեական աշխարհը հետազոտողը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Օրենքով գող» Հայասատանում չկա, բայց դրսում մոտ 60 հայ «օրենքով գող» է ապրում, որոնք մեծ հեղինակություն են վայելում քրեական աշխարհում»,- այսօլր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանը՝ խոսելով  քրեական աշխարհում ընթացող զարգացումների ու փոփոխությունների մասին: «Երեւան գան ի՞նչ գողանան, այստեղ գողանալու բան չկա։ Ինչ- որ պետք է, արդեն գողացել են»,- ասաց։

Իսկ արտասահմանում 60-ից ավելի ազգությամբ հայ «օրենքով գողերի» մասին խոսելով՝ օրինակ բերեց Էդիկ Ասատրյանին` Էդիկ Ասետրինային: Դիտարկմանը, թե նրա կլանը, բավականին թուլացել է, Սերգեյ Գալոյանը պատասխանեց, թե դա ռուսական ոստիկանությունն է անում` վրացի «օրենքով գող» Տարոյին գնելու համար, որին քրեական աշխարհը մեղադրեց Դեդ Հասանի սպանությունը պատվիրելու մեջ։

Իսկ  ո՞ր դեպքում  նրանք կարող են հայտնվել Հայաստանում, արդյո՞ք   քաղաքական վերադասավորումների դեպքում։ Գալոյանը այդպես էլ  հստակ չմանրամասնեց, այլ քմծիծաղ տալով նշեց. «Լուրջ «օրենքով գողերը» քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, քանի որ դա նրանց համար անլուրջ բան է»։

Իսկ քրեական աշխարհում ընթացող զարգացումների ու փոփոխությունների մասին նշեց, թե առավոտից իրիկուն փոփոխություններ- վերադասավորումներ են կատարվում: Այնուհետեւ մասնավորեցրեց, որ մինչեւ Սոչիի օլիմպիական խաղերի սկիզբն ամեն օր իրավիճակը փոխվում ու փոխվելու է: 

Գալոյանն այսօր խոսեց նաև «Բանդայի գործ»- ից՝ ասելով, որ ոտքից գլուխ շինծու է եւ պետք է նոր նախաքննություն իրականացվի: Սերգեյ Գալոյանը զարմանում է, թե  ինչու «Բանդայի գործը» դարձավ հայ  իրականության գլխավոր թեմաներից մեկը, իսկ մեղադրյալներին էլ վերաբերվում են որպես հայ իրականության ամենամեծ հանցագործների:

Ցուցադրել ավելի
Back to top button