ԿարևորՀասարակություն

Հայաստանում վատացել է շրջակա միջավայրի վիճակը, ասում է բնապահպանը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 «ԷկոԼուր» տեղեկատվական կենտրոնի  նախագահ Ինգա Զարաֆյանն այսօր ամփոփել է 2013թ բնապահպանակն տարին ու հայտարարել, որ Հայաստանում վատացել է շրջակա միջավայրի վիճակը: «Արարատյան դաշտավայրը կորցրել ենք, այժմ էլ Սևանն ենք կորցնելու»,- հայտարարել է  բնապահպանը։ Նա նաև թվարկել է 2013-ին հատկապես  հանքարդյունաբերական ձեռնարկություններում ու  դրանց հարակից տարածքներում տեղի ունեցած դժբախտ պատահարներին:

Բնական ռեսուսրների անխնա օգտագործում, վերահսկման վատ մեխանիզմներ,  պատասխանատվության բացակայություն՝ ամենաբարձր պաշտոյաներից մինչև ամենացածր օղակներ. արդյուքնում՝  շրջակա միջավայրի վատացում։ «ԷկոԼուր» տեղեկատվական կենտրոնի  նախագահ  Ինգա Զարաֆյանն ամփոփում է 2013-ի բնապահպանական տարին. «Ոչ ոք  անգամ դրված  ստորագրության համար պատասխանատվություն չի կրում։ Ինչքան մենք հասկանում ենք, և ունենք վատ տենդենց, երբ բնապահպանության նախարարոււթյան  լիազորություններն աստիճանաբար անցնում են այլ կառույցների»։

Ինգա Զարաֆյանը թվարկում է նախորդ տարվա աղմկահարույց նախագծերը՝  լեռնահումքային արդյունաբերությունից մինչև փոքր ՀԷԿ-երի կառուցման թույլտվություններ ու Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման ու ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիր: Միայն անցյալ տարի փորձաքննության է ներկայացվել  104 նախագիծ, որոնց ուղիղ կեսը՝ 52-ը, հանքարդյունաբերությանն են վերաբերել, չորսը մերժվել են, 48-ը՝  հաստատվել,  փոքր ՀԷԿ- երի  կառուցման  թույլտվության 23 նախագծերն էլ  հաստատվել են։

«Ամենասկանդալային նախագծերը նրանք են, որոնք տեղի բնակչության կողմից ուղղակի չեն ընդունվել, այնտեղ եղել են բավականին սուր սոցիալական խնդիրներ՝ «Խաչաղբյուր 2»  փոքր ՀԷԿ- ն է, «Մարցիգետ  2»  փոքր ՀԷԿ- ն է, «Դարանակ» փոքր ՀԷԿ- ը։ Սա, ի դեպ, չէր ընդուննվում ոչ միայն բնակչության, այլեւ հասարակության կողմից ընդհանրապես, քանի որ հակասում է «Սևանա լճի մասին»  օրենքին, «Եղեգ»  ՀԷԿ- ը, «Ստեփանավան 2»  փոքր ՀԷԿ- ը ,«Գնդեվանք» ՀԷԿ- ը: Նույնիսկ «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ- ի վերաբերյալ դիմել են դատախազություն, ու չնայած այս ամենին  բոլոր նախագծերը հաստատվել են»,- ասում է Զարաֆյանը։

Նա թվարկեց  նաև հատկապես հանքարդյունաբերական ձեռնարկություններում ու  դրանց հարակից տարածքներում 2013-ին տեղի ունեցած  դժբախտ պատահարները, նշեց, որ այդ ձեռնարկությունները շահագործվում են հիմնականում առանց անվտանգության կանոնների պահպանման: Դժբախտ պատահարների մի  մասը,  ցավոք, նաև մահվան ելք է ունեցել:  «Զգուշացում է եղել, որ Խաչաղբյուր  ՀԷԿ- ը կառուցվում է սողանքային գոտում, ինչն անթույլատրելի է։ Կառուցել են ՀԷԿ- ը, արդյունքում՝ սողանքն ակտիվացել է, մարդ է մահացել։ Սոտքում մարդ է մահացել, Թեղուտում՝ նույնպես»։

Հանդիպմանը ներկա բնպահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն արդեն վերջում արձագանքեց  մի քանի հայտարարությունների, մասնավորապես՝ հիշեցրեց, որ Արարատյան դաշտավայրում այժմ լուծարում են խորհրդային տարիներին շահագործման թույլտվություն ստացած խորքային հորերը։ «Վերջին մեկ տարվա ընթացքում Արարատյան դաշտավայրում ջրօգտագործման թույլտվություն ընդհանրապես չի տրվել, տրվել է չորս դեպք՝ կառավարության որոշմամբ զուտ ոռոգման նպատակով»,- հայտնեց։

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը Ինգա Զարաֆյանին փորձեց տեղեկացնել, որ այժմ գերատեսչությունը  հիդրոերկարաբանական լուրջ ու  ծախսատար ուսումնասիրություն է իրականացնում,  սակայն, պարզվեց՝ բնապահպանը տեղյակ էր  ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր ծրագրերից: 

Ցուցադրել ավելի
Back to top button