Տնտեսական

Հայաստանի եւ Ռուսաստանի դեպոզիտարիաները հուշագիր ստորագրեցին

Ռուսաստանի արժեթղթերի կենտրոնական եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիաներկ կնքել են փոխհամաձայնության հուշագիր:

Կողմերը համաձայնվել են ընդլայնել երկկողմանի համագործակցությունը՝ արժեթղթերի անդրսահմանյան վերջնահաշվարկի համար արդյունավետ և հուսալի ռեեստրավարման համակարգի ստեղծման ուղղությամբ:

Համաձայն հուշագրի՝ դեպոզիտարիաները նախատեսում են սերտորեն համագործակցել բիզնեսի տեսանկյունից, ինչպես նաև կազմակերպել սպասարկվող արժեթղթերի և ռեեստրավարման ծառայությունները կարգավորող իրավական ակտերի մասին տեղեկատվության փոխանակում:

Ընկերությունները նաև նախատեսում են փոխանակել իրենց լավագույն փորձը օգտագործվող տեխնոլոգիաների, գործունեության ստանդարտների և զարգացման պլանների գծով, ինչպես նաև նախագծերի, աշխատանքային խմբերի և այլ համապատասխան միջոցառումների մասին տեղեկատվությունը:

Ի լրումն՝ ընկերությունները նախատեսում են երկկողմանի խորհրդատվություն միջև համագործակցությունը դրական ազդեցություն է ունենալու մեր երկրների ֆինանսական շուկաների զարգացման վրա»,- հայտարարել է ԱՀԴ խորհդի նախագահ Էդդի Աստանինը։

ՀԿԴ տնօրեն Վահան Ստեփանյանը բարձր է գնահատել համագործակցությունը։ «Կարծում ենք, որ հուշագիրը նպաստելու է ոչ միայն երկու դեպոզիտարիաների միջև համագործակցության ամրապնդմանը, այլ նաև երկու երկրների միջև առևտրի և ներդրումների հոսքի մակարդակի բարձրացմանը: Միևնույն ժամանակ, արժեթղթերի և թողարկողների մասին էական տեղեկատվության հասանելիությունը տեղական և արտասահմանյան ներդրողների համար կհեշտացնի ներդրումային որոշումների կայացման գործընթացը»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button