Միջազգային

Իրանը ցանկանում է անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը

Իրանի կառավարությունը հնարավորություններ է փնտրում Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու համար, ասել է առևտրի ինստիտուտի տնօրեն Մեհտի Ֆաթոլահը: «Սակայն Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկրի համար խոչընդոտ  են: Մենք պետք է այդ խնդիրը լուծենք»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին միջազգային միջնորդների «վեցյակը»` Ռուսաստանը, ԱՄՆ, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պայմանավորվել էին Իրանի ներկայացուցիչների հետ այդ երկրի միջուկային  ծրագրերը էականորեն կրճատելու հարցում, որին պետք է հաջորդի  առավել ամբողջական համաձայնագիր:

Մասնավորապես՝ Իրանը պարտավորվել է Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջները մեղմացնելու դիմաց դադարեցնել 5  տոկոսից ավելի բարձր ուրանի հարստացումը, չարտադրել ցենտրիֆուգներ և պլուտոնիում, ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներին թույլ տալ մուտք գործել իր միջուկային օբյեկները:

Նշենք նաև, որ երեկ Ժնևում Եվրամիության և Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարների տեղակալների մասնակցությամբ բանակցություններ են սկսվել, որոնցում  քննարկվելու են Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հնարավորությունները:

Ցուցադրել ավելի
Back to top button