Միջազգային

Եվրախորհրդարանը կլսի Սնոուդենին

Եվրախորհրդարանի պատգամավորները և ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կզրուցեն ուղիղ տեսակապի միջոցով, տեղեկացրել է Քաղաքական ազատությունների եվրոպական կոմիտեն:

Տեսախորհրդակցության  անցկացման օրը դեռևս որոշված չէ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրախորհրդարանը տեսակապի  ընթացքում պատրաստվում է հարցեր տալ Սնոուդենին՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից Եվրոպայի քաղաքացիներին, այդ թվում պետությունների առաջնորդներին լրտեսելու շուրջ ծագած սկանդալի վերաբերյալ:

Սոցիալիստների և «կանաչների» պատգամավորները առաջարկել են լսել Սնոուդենի՝ ձայնագրված պատասխանները` հիմնավորելով, որ ուղիղ տեսակապը կարող է լինել անվտանգության սպառնալիք: Եվրոպական ժողովրդական կուսակցության պատգամավորները, ընդհակառակը, կողմ են եղել ուղիղ միացմանը:

Back to top button