Վերլուծական

ԱՄՆ փոխում է «խաղադրույքները», Թուրքիային բարդ տարի է սպասում

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Թուրքիայի վարած արտաքին քաղաքակլանությունն այնցյալ տարի ոչ միայն հաջողություն չգրանցեց, այլև ձախողման բերեց: Սիրիական խնդրում ինքնուրույն գիծ վարելու անհարկի միջամտության հետեւանքով Արեւմուտքը կորցրեց Թուրքիայի նկատմամբ վստահությունը, ինչի հետևանքով ԱՄՆ-ի Մերձավոր Արևելքում իրականացվող նոր քաղաքականության շրջանակներում նշմարվում է  Իրանի դիրքերի բարձրացում:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը ուշադրություն հրավիրեց, որ  Թուրքիան սկսեց ինքնուրույն քայլեր ձեռնարկել` զինելով  ծայրահեղականներին՝ այդպիսով չարդարացնելով  Արևմուտքի հույսերը։ «Իրանի հետ հարաբերությունների բարելավումը ցույց է տալիս, որ հակակշռում են Թուրքիային: Եվ առաջիկայում կտեսնենք Թուրքիայի դերի նվազում այս տարածաշրձջանում»,- ասաց։

Թուրքիայում նախորդ տարի սկիզբ առած աղմկահարույց ձերբակալություններն ու պաշտոնանկությունները, որ շարունակվում են նաև այս տարի, ցույց են տալիս, ըստ թուրքագետի, որ բարդ տարի է սպասվում Անկարային։ «Բարդ արտաքին քաղաքական տարի է սպասվում Թուրքիայում: Ներիշխանական լուրջ խմորումներ են տեղի ունենում, սկանդալային ձերբակալությունները նվազեցնելու են Թուրքիայի դերը»։

Այդուհանդերձ՝ նա չբացառեց, որ ղարաբաղյան խնդրում Անկարան ձեռքերը ծալած չի նստի և կփորձի միջամտել, սակայն, նրա կարծիքով, ընդհանուր աշխարհաղաքական զարգացումները, Իրան-ՄՄ համագործակցության հնարավորությունը Թուրքիային ընդհանրապես դուրս կգցեն տարածաշրջանային հարցերին միջամտելու հնարավորությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button