Մշակույթ

Նա կմնա իր թողած ժառանգությամբ. վերջին հրաժեշտը Ջիմ Թորոսյանին

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյանին. ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, մի շարք այլ կոչումների դափնեկիր Ջիմ Թորոսյանին իրենց վերջին հրաժեշտը տվեցին ոչ միայն ընտանիքի անդամները, հարազատներն ու գործընկերները, այլև երկրի ղեկավարությունը: Հրաժեշտի արարողությանը ներկա էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:Անվանի ճարտարապետի անճյունը ամփոփվել է Կոմիտասի անվան զբասայգու պանթեոնում։

Ջիմ Թորոսյանի ստեղծագործությունները հիմնված լինելով հայ եւ համաշխարհային ճարտարապետության պատմական խոր ակունքների եւ ժամանակակից արժեքների վրա, զարդարում են մեր մայաքաղաք Երեւանը, Մայր Աթոռ Սբ Էջմիածինը, Սպիտակը եւ այլ բնակավայրեր։ Անվանաի արվեստագետին Ճարտարապետի տանն այսօր վերջին հրչաժեշտն էին տալիս նրա ընկերները, հարազատները ու պարազապես  հասարակ քաղաքացիները։

Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյնաի համար ծանր է Ջիմ Թորոսյանի կորոուստը, նրանք շատ մտերեմ ընկերներ են եղել։ «Ես կորոցրեցի իմ ավագ ընկերոջ, ում խոսքն ու կարիքը իմ ստեղծագործությունը գնահատելու համար շատ թանկ են եղել։ Եթե որևէ դիտողություն էր անում, ապա շատ մեծ զգուշությամբ»,- հիշում Հրաչյա Պողոսյանը։

«Միակ մխիթարությունն այն է, որ միշտ զգալու ենք Ջիմ Թորոսյանի ջերմությունը և տանք շունչը՝ իր թողած ժառանգությամբ, կոթողներով, որոնք անընդհատ սովորեցնելու առիթ կհանդիսանան»,- ասում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button