Միջազգային

ՄԱԿ- ը սիրիական ընդդիմությանը կոչ է անում կողմնորոշվել

ՄԱԿ-ը կոչ է անում  Սիրիական ընդդիմությանը հնարավորինս շուտ կողմնորոշվել «Ժնև-2» խորհրդաժողովի պատվիրակության կազմի հարցում, որպեսզի պատվիրակները բավարար ժամանակ ունենան խորհրդաժողովին նախապատրաստվելու համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղական Ֆարհան Հաքը:

Ընդդիմության տարբեր ուժերի միջև վերջին օրերին տեղի ունեցող բազմաթիվ  հանդիպումների փաստը նշելով՝ նա  ասել է, որ ապստամբ խմբավորումների միջև տարաձայնությունները շատ են:

Հիշեցնենք, որ Սիրիական հակամարտության կարգավորման բանակցությունները կմեկնարկեն Շվեյցարական Մոնտրե քաղաքում հունվարի 22-ին հրավիրված միջազգային հանդիպումով: Դամասկոսի և ընդդիմության երկխոսությունը կշարունակվի մեկ օր անց Ժնևում: Նշենք նաև, որ սիրիական ընդդիմության Ազգային կոալիցիան ժնևյան խորհրդաժողովին իր մասնակցության հարցը  պատրատվում է քննարկել հունվարի 17-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button