Միջազգային

Հունաստանը հաղթահարել է ճգնաժամը, հայտարարել է վարչապետ Սամարասը

Հունաստանը մեծ զոհողությունների է գնացել, սակայն ետևում է թողել ճգնաժամը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» հանդիպումը տեղի է ունեցել ԵՄ Խորհրդի նախագահությունը Հունաստանին հանձնելու արարողությունից առաջ: Սամարասը նշել է, որ հունական նախագահությունը ձգտելու է տնտեսական և զբաղվածության աճի, եվրագոտու ուժեղացման, ներգաղթի խնդիրների լուծման, ինչպես նաև՝ ներքին և արտաքին անվտանգության:

Վարչապետը նաև նշել է, որ Հունաստանի կառավարությունը կայուն աշխատում է և կայուն կմնա մինչև 2016 թվականը, երբ երկրում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Հունաստանն այս տարի սկսում է կառուցվածքային բարեփոխումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button