Հասարակություն

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին` ժամը  10:00-ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ  է:

Գորիսի Մ2   (Շուռնուխ)  ճանապարհահատվածում  և  Սելիմի լեռնանցքում (Մարտունու  կողմից)  տեղ- տեղ առկա է  մերկասառույց:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00-ից  մինչև 07:00  առանց  խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման    աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։

Ցուցադրել ավելի
Back to top button