ԿարևորՄշակույթ

Մահացել է Լեւոն Խեչոյանը

Այսօր մահացել է արձակագիր, ազատամարտիկ Լեւոն Խեչոյանը: Նա ծնվել է Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում, 1983թ. ավարտել է Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։

2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։

Նրան ճանաչում են բերել  «Խնկի ծառեր» (1991), «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (1995), «Տան պահապան հրեշտակը» (2002), », «Հողի դողը» (2003), «Հունիսի հինգը և վեցը» (2005), «Փուշը, Հայր, Փուշը» (2011) գրքերը։

2013- ին լույս է տեսել նաեւ Խեչոյանիպատմվածքների ժողովածուն։

Լեւոն Խեչոյանը ծանր հիվանդ էր։ Դեկտեմբերի 19- ին ՀՀ կառավարությունը նրա բուժումը արտերկրում կազմակերպելու համար հատկացրել էր 20 հազար եվրոյին համարժեք դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button