ԿարևորՄշակույթ

Մահացել է Արմեն Մազմանյանը

Քիչ առաջ 53 տարեկան հասակում մահացել է Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մազմանյանը, «Ռադիոլուրին» հայտնեցին ինստիտուտից։

Արմեն Մազմանյանը ծնվել է 1960 թվականի փետրվարի 15-ին։ Նա 1981 թվականից եղել է հայկական թատերական կյանքի ակտիվ մասնակից, աշխատել Երեւանի կամերային թատրոնում (1981-86թթ), ղեկավարել Պատանեկան թատրոն-ստուդիան (1986-88թթ), եղել «Ակունք» ազգագրական երգչախմբի (1986-1988թթ), Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի (1987-1989թթ) ռեժիսոր։

1989- ին հիմնադրել է «Գոյ» թատրոն- լասորատորին, 1991- ին՝ Գոյակ» մշակույթի զարգացման գործարարական ընկերակցությունը, 1995- ին՝ Ազատ արվեստի ակումբն ու «Հայարտ» նախագիծը, 1996- ին «Ազատ թատրոն» նախագիծը։

2011- ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն էր։

Արմեն Մազմանյանը ծանր հիվանդ էր։ Նրա բուժումը արտերկրում կազմակերպելու նպատակով կառավարությունը վերջերս որոշեց 10 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացնել։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button