Միջազգային

Իրանը հետաքրքրված չէ «Ժնեւ 2»- ով, հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչը

Իրանը ոչինչ չի անում ցույց տալու համար միջազգային հանրությանը, որ Սիրիայի հարցով հրավիրվելիք խորհրդաժողովն իրեն հետաքրքրում է, հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին: «Իրանը ոչինչ չի անում, բացի այդ` օգնում է սիրիական ռեժիմին: Չկա որևէ հաստատում, որ Թեհրանը հետաքրքրված է և ցանկանում է մասնակցել այդ խորհրդաժողովին»,- ասել է նա:

Պսակին կրկնել է ԱՄՆ դիրքրոշումը, որի համաձայն Իրանը չպետք է մասնակցի Սիրիայի հարցով խորհրդաժողովին, քանի որ չի ընդունում  2012 թվականի հունիսի 30-ին  ժնևում ստորագրված փաստաթղթի պայմանները: «Եթե նրանք  համաձայնեն վերադառնալ «ժնև-1»- ի պայմաններին, ապա մենք կվերանայենք մեր դիրքրոշումը: Սակայն առայժմ դրա համար նախադրյալներ չկան», -նշել է նա:

Նշենք, որ ժնևյան առաջին խորհրդաժողովում ընդունված փաստաթղթի կետերից մեկը վերաբերում է անցումային կառավարության ստեղծմանը, որին Իրանը սկզբունքորեն դեմ է:

Ցուցադրել ավելի
Back to top button