Միջազգային

ԵՄ- ն անհանգստացած է Թուրքիայում ոստիկանների զանգվածային պաշտոնանկություններից

Եվրամիությունն անհանգստություն է հայտնել Թուրքիայում ոստիկանների զանգվածային պաշտոնանկությունների կապակցությամբ։ Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Բային ԵՄ անդամ- թեկնածու Թուրքիայից պահանջնել է հետաքննել «որոշ ղեկավարների» կողմից խախտումների եւ կոռուպցիայի մասին հայտարարությունները, հայտնում է Բի Բի Սի- ն։

Երեքշաբթի թուրքական իշխանությունները հեռացրել էին Անկարայի 350 ոստիկանների, այդ թվում՝ ոստիկանական դեպարտամենտների ղեկավարների։ Այսօր աշխատանքն են կորցրել 16 նահանգների ոստիկանապետներ։ Հեռացվածների թվում են նաեւ որոշ խոշոր քաղաքների՝ Անկարայի, Իզմիր, Անթալիայի, Դիարբեքիրի ոստիկանապետերը։

Back to top button