ԿարևորՔաղաքական

2014- ը կլինի բանակցային ակտիվ տարի, ասում է արցախցի դիվանագետը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հունվարին նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Դեկտեմբերի 16- ին Մինսկի խմբի համանախագահների հետ ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հանդիպումներում քննարկվել է այս տարեսկզբին Նալբանդյան- Մամեդյարով հերթական հանդիպումը կազմակերպելու հարցը։ 2013 թվականին երկու տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը նախորդ տարվա կարևորագույն տեղաշարժ համարում է ընդհատված բանակցությունների վերսկսումը: Դա թուլացնի լարվածությունը փման գծում, իսկ 2014-ը բանակցային ավելի ակտիվ տարի կլինի, կարծում է նա։

Երկու տարվա դադարից հետո այս տարի վեջապես հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները։ «Սարգսյան-Ալիև հանդիպումը նոր լիցք կհաղորդի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին»,- ողջունելով հանդիպումը՝ փաստեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները: Հիշեցնենք՝  նախագահների մակարդակով բանակցություններն ընդհատվել էին մարդասպան Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց և նրան այդ երկրում հերոսացնելուց հետո:

«Ռադիոլուրի» հետ զրույցում ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը դադարը պայմանավորեց նաև հանգամանքով, որ երկու երկրներում, ինչպես նաև համանախագոհող երկրներում ընտրական տարիներ էին: 

«Հանդիպումը պետք էր, բանակցությունները թուլացնում են լարվածություն»,- ասում է նա։ Ըստ նրա՝ 2014-ն ակտիվ տարի է լինելու խնդրի կարգավորման հարցում։

Հայաստանի ՄՄ անդամակցությունը, արցախցի դիվանագետի կարծիքով, որևէ կերպ չի ազդի ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա և 2013-ի պասիվ տարվան կհաջորդի բանակցությունների ակտիվ շրջանը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button