Միջազգային

Ամերիկյան բանկային համակարգն առաջին անգամ կին կղեկավարի

ԱՄՆ Սենատը Ջանեթ Ելլենին հաստատել է Դաշնային ռեզերվային համակարգի (Կենտրոնական բանկի. խմբ.) ղեկավար։ Նա առաջին կինն է այս պաշտոնում եւ կփոխարինի Բեն Բերնանկեին, որի տեղակալն էր վերջին երկու տարում։

Ինչպես Բերնանկեն, այնպես էլ Ելլենը տնտեսագետների մեջ «աղավնու» համբավ ունի, այսինքն՝ նրա առաջնահերթությունը նոր աշխատատեղերի ստեղծումն է, այլ ոչ թե գնաճի դեմ պայքարը։

Ամերիկյան գլխավոր ֆինանսիստի ամուսինը Նոբելյան մրցանակակիր, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի տնտեսագետ Ջորջ Ակերլոֆն է։

Ցուցադրել ավելի
Back to top button