ԿարևորՀասարակություն

Ամանորյա տոներն ավարտվում են ավանդական ու ոչ ավանդական բարեմաղթանքներով

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր ավարտվում են ամանորյա տոները։ Արդեն վաղը Հայաստանում սկսվում է 2014- ի աշխատանքային տարին։ Ուստի ամենեւին պատահական չէ տոների վերջին օրը պարզել, թե ինչ սպասալեիքներ ունեն 2014 թվականից պետական, քաղաքական, հասարակական, մշակութային եւ կրոնական գործիչները։

Ամանորը ընտանեկան տոն է, որը նշում են ողջ աշխարհում: Նոր տարին նաև այն եզակի տոնն է, երբ բոլոր մարդիկ առանց բացառության փորձում են հավատալ հրաշքների, ցանկություններ են պահում, նվերներ մատուցում և անհամբեր սպասում Ձմեռ պապին: Քանի որ Ամանորը ընտանեկան տոն է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Նոր տարին միշտ դիմավորում է հայկական ավանդական ձևաչափով` հայրական տանը` ընտանիքով:

Ի տարբերություն Արմեն Աշոտյանի` Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն այս տարի Ամանորը հայրենիքում չի դիմավորում: Մեկնել է Հոլանդիա մեծ դստեր ընտանիքի և թոռնիկների հետ դիմավորելու 2014 թվականը:

Դերասան Արմեն Էլբակյանն Ամանորը միշտ դիմավորում է տանը, ու նրա սպասելիքներն էլ Ամանորից միշտ նույնն են. ստեղծագործական նոր որոնումներ և մեծ աշխատանք:

Տեր-Եսայի քահանա Արթենյանն ուզում է, որ 2014 թվականին իշխի սերը և հարգանքը միմյանց նկատմամբ:

ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ բոլորին 2014 թվականին մաղթում է, բնականաբար, առողջություն ու երջանկություն։

Ցուցադրել ավելի
Back to top button