ԿարևորՍպորտ

Վարդան Մինասյանը կարող է գլխավորել Կազանի «Ռուբինը»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հունվարի 5- ին դարձավ 40 տարեկան։ Ռուսական «Սպորտ- էքսպերս» թերթը վերլուծել է նրա ղեկավարությամբ մեր ընտրանու լավագույն յոթ հանդիպումները՝ արձանագրելով, որ Մինասյանկը Հայաստանի հավաքականի պատմության մեջ ամենահաջողած մարզիչն է։

Վարդան Մինասյանի գլխավորած հավաքականը այժմ ՖԻՖԱ- ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 38- րդ տեղը։ Գլխավոր մարզիչն իր հրաժարականը բացատրել էր պրոֆեսիոնալ մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությամբ՝ նշելով, որ դրա համար հարկավոր է աշխատել ակումբում, իսկ հավաքականի հետ աշխատանքը նման հնարավորություն չի տալիս, քանի որ այնտեղ պրոֆեսիոնալ փորձեր եւ փնտրտուքներ անտպրաժեշտ չէ։

«Ռեգնումը» վկայակոչելով Championat.com կայքը, գրում է, որ հայ մարզիչը հրավեր կարող է ստանալ Կազանի «Ռուբին» թիմից, որի գլխավոր մարզիչ Կուրբան Բերդիեւը թողել է պաշտոնը։ «Ռուբինը» Ռուսաստանի առաջնությունում զբաղեցնում է 11- րդ տեղը։

Թաթարական այս թիմում է հանդես գալիս նաեւ Ադրբեջանի հավաքականի կիսապաշտպան Ռուսլան Աբիշովը։ Բաքվի «Նեֆթչիի» ղեկավարի խորհրդական Բեյուքաղա Հաջիեւը, ըստ ադրբեջանական ԶԼՄ- ների, հայտարարել է, որ «ադբեջանցի ֆուսլիստը չպետք է խաղա հայ մարզիչի ղեկավարությամբ։ Այնպես որ՝ պետք է փոխել թիմը»։

Ցուցադրել ավելի
Back to top button