Միջազգային

Իրանը կարող է օգնել սիրիական բանակցություններում, ասում է Քերրին

«Իրանը կարող է օգտակար լինել բանակցություններում  սիրիական հակամարտության կարգավորման բանալին գտնելու հարցում»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին: Իսրայելում գտնվող բարձրաստիճան ամերիկացի  դիվանագետը ընդգծել է, որ Թեհրանը դժվար թե կարողանա մասնակցել հունվարի վերջին կայանալիք «Ժնև-2» բանակցություններին, քանի որ Իսլամական Հանրապետության իշխանություններն անցած տարի չսատարեցին Սիրիայի հարցով միջազգային համաձայնագրին:

Քերրին, այդուհանդերձ, չի բացառել սիրիական հակամարտության կարգավորման գործընթացում Իրանի կառուցողական դերը՝ անգամ բուն բանակցություններին պաշտոնապես չմասնակցելու դեպքում:

Հիշեցնենք, որ «Ժնեւ-2»- ը ծրագրվում է անցկացնել հունվարի 22-ին, հանդիպմանը կմասնակցի մոտ 3 տասնյակ երկիր: Մասնակիցների առջև բարդագույն խնդիը Սիրիայում արդեն երկու տարի ձգվող քաղաքացիական պատերազմը դադարեցնելու ուղիները գտնելն է։

Ցուցադրել ավելի
Back to top button