Միջազգային

Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը հրաժարվում է մասնակցել «Ժնեւ 2»- ին

Սիրիական ընդդիմության խոշորագույն խմբավորումը՝ Սիրիայի ազգային խորհուրդը հայտարարել է, որ չի մասնակցի երկրի ճգնաժամի հաղթահարմանը նվիրված «Ժնեւ 2» խորհրդաժողովին, հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»։ Խորհուրդը նման որոշում է կայացրել ուրբաթ ուշ երեկոյան Ստամբուլում կայացած նիստում։

Ավելի վաղ Ազգային խորհուրդը հայտարարել էր, որ կմասնակցի խաղաղության խորհրդաժողովին, եթե միջազգային հանրությունը երաշխիք տա, որ Բաշար Ասադը դրա արդյունքում կլքի նախագահի պաշտոնը։

«Ժնեւ 2»- ը նախատեսված է անցկացնել հունվարի 22- ին շվեյցարական Մոնտրե քաղաքում։ Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել համաժողովին առանց նախապայմանների։

Սպասվում է, որ Թուրքիայում հունվարի 5- 6- ին կանցկացվի Սիրիական ընդդիմության եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի գլխավոր նստաշրջանը, որն էլ վերջնական որոշում կընդունի «Ժնեւ 2»- ի մասնակցության վերաբերյալ։

Ցուցադրել ավելի
Back to top button