Միջազգային

Իրանական միջուկային ծրագրի շուրջ չլուծված «մեկ կամ երկու հարց» է մնացել

Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հաստատել է, որ Իրանը եւ «վեցյակը» (ՄԱԿ- ի ԱԽ մշտական անդամներն ու Գերմանիան), հաջորդ հանդիպման ժամանակ փորձագետների մակադակով փորձելու են գտնել Իրանի միջուկայրի ծրագրի հետ կապված դեռ լուծում չստացած հարցերը, հայտնում է «Ֆարս» գործակալությունը։

Դիվանագետը ընդգծել է, որ Իրանի եւ «վեցյակի» միջեւ բանակցություններում մնացել է լուծում չգտած «մեկ կամ երկու հարց»։

Նրա խոսքով՝ ժնեւյան պայմանավորվաությունների իրականացումը կարող է սկսվել ոչ թե հունվարի 20- ին, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին իրանական դիվանագիտական աղբյուրները, այլ ավելի ուշ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button