Միջազգային

Բժիշկները դադարեցրել են Իսրայելի վարչապետի բուժումը

Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի ընտանիքը որոշել է չշարունակել նրա բուժումը։ Շարոնը վերջին ութ տարում գտնվում է կոմայի մեջ եւ վերջին օրերին նրա մոտ նկատվել է վիճակի վատթարացում։ Հունվարի 2- ի երեկոյան «Թել ա Շոմեր» հիվանդանոցի մոտ հավաքվել են նրա հարազատները։ NEWSru Israel— ը հաղորդում է, որ նրանք պետք է որոշեին, արդյո՞ք պետք է շարունակել նախկին վարչապետի բուժումը։

85- ամյա Շարոնը Իսրայելի բոլոր պատերազմների վետերան է, «սահմանազատում» ծրագրի հեղինակը, որով վերջ էր դրվում Գազայի հատվածի 38- ամյա բռնազավթմանը, «անվտանգության պատի» ճարտարապետն էր, որը կառուցվում էր Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ։

2006 թվականի հունվարի 4- ին ինստուլտից հետո նա կոմայի մեջ է ընկել եւ ուշքի չի եկել մինչեւ այսօր։

Ցուցադրել ավելի
Back to top button