ԿարևորՀասարակություն

Արտակարգ իրավիճակը նրանց երկրորդ կյանք տվեց

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Աշխարհում կա հաշմանդամություն ունեցող մոտ 1 մլրդ անձ, իսկ Հայասատանում` 189 հազար 700 հաշմանդամ, նրանցից 2 հազար 300-ը` տեղաշարժման խնդիրներ ունեն: «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը միակ պետական կառույցն է, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող անձիք: Այսօր նախարարությունում աշխատում են սայլակավոր 26 քաղաքացիներ»: Սպիտակի ավերիչ երկրաշարժից հրաշքով փրկված Նելան Չարչյանը մոտ մեկ տարի է աշխատում է 911 ծառայությունում, իր իսկ խոսքով այստեղ «երկրորդ կյանքն է ապրում»։

«Ես չէի էլ կարող պատկերացնել, որ կգա մի օր, երբ առավոտյան կարթնանամ ու կշտապեմ աշխատանքի`ու մեկ րոպես իսկ չեմ կարող ուշանալ, քանի որ 911 հեռախոսը ինձ է սպասում»,- «Ռադիոլուրին» պատմում է Նելեն Չարաչայանը, ով արդեն 10 ամիս է աշխատում արտակարգ իրավիճակների նախարության 911 ծառայությունում:

Նելան Սպիտակի ավերիչ երկարաշարժի  ժամանակ է լուրջ վնասվածք ստացել ու գամված է հաշմանդամի անվանասալյակին: Անցած տարիների մասին չի ուզում խոսել, ասում է, որ հասարակությունից մեկուսացած է ապրել, չի էլ  պատկերացրել, որ իր կյանքում էլ մի օր լուսավոր կետ կլինի։ Լուսավոր կետը եղել է 1994-2000 թ, երբ Նելան երգել է Կարմիր խաչի «Փարոս» երգչախմբում: Հետո ծնողների հետ մեկնում է Ռուսաստանի։ Այնտեղ ապրած 12 տարիները  Նելան  կորցրած է համարում: Ու չդիմանալով այնտեղի մթնորոլտին՝ վերադառանում է հայրենիք՝ երկրորդ կյանքը գտնելու հույսով։

«Ես մինչ իմ հաշմանդամ լինելը տեսնում էի մարդկանց, ովքեր անվանասալյակին էին գամված ու նրանք շատ հաճախ ինձ ասում էին, որ նման են տան մեջ գտնվող մի իրի: Երբ ես այդ օրն ընկա, ես էլ դարձա իր: Հիմա ես երկրորդ կյանք եմ ապրում, երբ ամեն առավոտ շուտ արթանում եմ ու գալիս եմ գործի, քանի որ 911 հեռախոսն ինձ է սպասում»։

Սակայն ճակատագիրն այս անգամ Նելանի հանդեպ բարեհաճ է գտնվում։ «Փարոս» երգչախմբի ղեկավար Արմեն Ալավերդյնաը Նելանին  տեղեկացնում է, որ ԱԻՆ աշխատանքի է ընդունում  հաշմանադություն ունեցող մարդկանց։

Նելան Չարչյանի համար, սակայն, միայն աշխատանքը չի լինում  երկրորդ շնչառությունը, նա ճաշակում է  մայրության բերկրանքը։ «Հավատացեք, այն մի կյանքը ես չէի համարում կյանք, որովհետև Աստված կյանք էր տվել, ես էլ ապրում էի:Իսկ հիմա բոլորովին այլ է։ Ես ինձ շատ երջանիկ եմ զգում ու ամենակարևորը` պիտանի մարդ»:

Ցուցադրել ավելի
Back to top button