ԿարևորՏնտեսական

Տնտեսական 2013- ը հաջողված չես համար, սակայն հաջողություն ակնկալում ենք 2014- ից

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

2013-ի տնտեսական տարին փակում ենք 5.8 տոկոս գնաճով, ինչը համարվում է բյուջեով նախատեսված ցուցանիշից շեղում:  Հիշեցնենք, որ պետբյուջեով 2013-ի համար սահմանված գնաճի ցուցանիշը 4/+- 1.5 տոկոսի սահմաններում պետք է լիներ: Թեև Կենտրոնական բանկը վերջին շրջանում միջամտում էր ու  գնաճի զսպման նպատակով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն կառավարությանը չհաջողվեց ապահովել բյուջեով նախատեսված ցուցանիշը։

Ավիաոլորտի ազատականացում,  եվրոբոնդերի թողարկում, աղքատության աճ, գազի և էլեկտրաէներգիայի գնի բարձրացում: 2013-ի տնտեսական ու սոցիալական պատկերը  կարելի է բնութագրել վերը նշվածով:  2013-ի տնտեսական տարվա առանձնահատկություններից ամենակարևորը թերևս սեպտեմբերի երեքից հետո արդեն Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելուն վերաբերող հայտարարությունն էր։

Որքան էլ պատկան մարմիններն ու պատասխանատուները հայտարարում են տնտեսական հաջողությունների մասին, միևնույնն է, մեր երկրում դեռ աշխատողների մեկ տոկոսը  ծայրահեղ  աղքատ է, արտագաղթի տեմպերը չեն թուլանում, քաղաքացիների սոցիալական վիճակն էլ տարեցտարի ,մեղմ ասած,  մխիթարական չի դառնում:

Հայաստանն այս տարին փակում է նաև 5.8 տոկոս գնաճով, ինչը բյուջեով նախատեսված ցուցանիշից շեղում է համարվում: Հիշեցնենք, որ պետբյուջեով 2013-ի համար սահմանված գնաճի ցուցանիշը 4/+-1.5 տոկոսի սահմաններում պետք է լիներ: Թեև Կենտրոնական բանկը վերջին շրջանում միջամտում էր ու  գնաճի զսպման նպատակով բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն կառավարությանը չհաջողվեց ապահովել բյուջեով նախատեսված ցուցանիշը: Ազգային վիճակագրական ծառայության   հրապարակած վերջին տեղեկատվության համաձայն՝ սպառողական գների ինդեքսն այս տարվա հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 105.8 տոկոս:

Այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում  արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.1 տոկոսով: Դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մի շարք ապրանքների գները թանկացել են: Մասնավորապես՝ մրգի ու բանջարեղենի գները թանկացել են 4.3-24.2 տոկոսով, ձկնամթերքի գինը՝ 2.1 տոկոսով, կաթնամթերքի գները՝ 0.1 տոկոսով, իսկ հրուշակեղենինը՝ 0.2 տոկոսով:

Դեկտեմբերին, բարեբախտաբար, մսամթերքի շուկայում գնանկում է արձանագրվել: Մասնավորապես՝ տավարի և խոզի մսերի գները նվազել են համապատասխանաբար 1.2 և 1.1 տոկոսով: Միաժամանակ՝ գրանցվել է թռչնամսի` 0.3 տոկոս, հավի բդի` 0.4 տոկոս, եփած և կիսաապխտած երշիկների` 0.5 տոկոս, խոզապուխտի` 0.5 տոկոս, ապխտած բարձր տեսակի երշիկի` 0.6 տոկոս, բաստուրմայի` 0.9 տոկոս, պելմենիի` 1.8 տոկոս, ոչխարի մսի` 2.4 տոկոս գնաճ:

2013 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արտարժույթի շուկայում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1 տոկոս հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2013-ին խոստացված 7 տոկոս տնտեսական աճը նույնպես  չապահովվեց: Մինչ կառավարության ընդդիմախոսները սա ձախողում են համարում,. Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը    կոնկրետ «ձախողում»  բառով չի բնութագրում։ «Կառավարությունը  նախապես հայտարարած  5-7 տոկոս միջին տնտեսական աճ չի ապահովելու: Դա հաջողություն  չի կարելի համարել, օտարերկյա  ներդրումների ծավալի նվազումն էր (պատճառը, խմբ.»,- ասել էր նա։

2013-ի ձեռքբերումները, ըստ  Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, «դա արտաքին տնտեսական քաղաքականության մեջ երկու ուղղությամբ հաջողություններն են, մեկը վերաբերում է նրան, որ մենք ՄՄ-ի հետ երկու օր առաջ ստորագրեցինք «ճանապարահային քարտեզ», երկրորդն այն է, որ Եվրոպական Միության երկրների հետ արդեն ունենք հաստատված GCP+ համակարգի շարունակությունը 2014-2017թթ։ Սա  մեր արտահանման համար բավականին լավ հեռանկար է բացում»։

2014-ից կառավարության ակնկալիքները մեծ են: Նախ՝ արդեն պատրաստ է ճանապարհային քարտեզը, ապա ինչպես իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, եթե այս ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունը կարողանա  գործընկերների հետ բոլոր սուր և  կարևոր հարցերի շուրջ համաձայնության գալ,   ապա հունիսին այդ պայմանագրերը կներկայացվեն չորս երկրների խորհրդարանների վավերացմանը։

Իսկ ես հավելեմ, որ  ԱՄՀ կանխատեսումները Հայաստանի տնետսական աճի վերաբերյալ մեղմ ասած, այնքան էլ մխիթարական չեն: Հայաստանի տնտեսական աճը 2013-14 թվականներին կկրճատվի՝  հասնելով 4 տոկոսի , 2012-ին այն կազմել է 7,2 տոկոս: Փորձագետների կարծիքով՝ դա տեղի կունենա տնտեսության վարկավորման կրճատման եւ ֆիսկալ համախմբման շարունակման հետեւանքով: 2013 եւ 2014 թվականներին Հայաստանի տնտեսական աճը, ըստ ԱՄՀ-ի, կկազմի 4,3 եւ 4,1 տոկոս։ «Մի փոքր կկրճատվի գործազրկությունը՝ 2012 թվականի 19 տոկոսի համեմատ 2013-ին այն կկազմի 18,5 տոկոս, իսկ 2014-ին՝ 18 տոկոս, թեեւ այն կշարունակի մնալ ամենաբարձրը ԱՊՀ տարածքում»:

Ցուցադրել ավելի
Back to top button