Մշակույթ

Նա պատերազմում էր՝ տեսախցիկը ձեռքին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Գուցե դժվարություններն ամբողջ խորությամբ ես չեմ պատկերացնում, բայց հստակ գիտեմ մի բան՝ ազատագրված հողերի վերաբնակեցումը մեր կարևորագույն խնդիրն է, որովհետև հողը պաշտպանում է այդ հողի վրա ապրող մարդը, նաև անկասկած` զենքը», ասում է զրուցակիցս՝ կինոօպերատոր և ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր, արցախյան պատերազմի մասնակից Վրեժ Պետրոսյանը։

Հայ անվանի ռեժիսորների հետ նա նկարահանել է բազմաթիվ գեղարվեստական լիամետրաժ, կարճամետրաժ, նաեւ վավերագրական ֆիլմեր: Ստեղծագործական բավականին երկար ճանապարհ է անցել կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ: Նրանց համատեղ աշխատանքի արդյունքում են ծնվել «Քամին ունայնության», «Արարատյան կայարան», «Պոետի վերադարձը»,«Սահման» ֆիլմերը:

10-րդ «Ոսկե ծիրանի» շրջանակներում Հարություն Խաչատրյանն այս տարի ներկայացրեց իր վերջին աշխատանքը՝«Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», որի բեմադրող օպերատորը ևս Վրեժ Պետրոսյանն է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button