ԿարևորՔաղաքական

ԼՂՀ միջազգային ճանաչումը պայմանավորված չէ այս կամ այն միջազգային կառույցին անդամակցելով, ասել է ԼՂՀ ԱԳ նախարարը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

ԼՂՀ միջազգային ճանաչումը պայմանավորված չէ այս կամ այն միջազգային կառույցին անդամակցելով կամ նրա հետ հարաբերություններ ունենալով, այսօր հայտարարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է անցնող տարվա արդյունքները եւ խոսել գալիք տարվա անելիքներից:Նախարարի հայտարրությունը հնչել է ի պատասխան այն հարցի թէ չի՞ կարող արդյոք վնասել Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ԼՂՀ ճանաչմանը:

Նախարարը եւս մեկ անգամ ընդգծեց. «ԼՂՀ կարգավիճակը որոշվել է իր ազգաբնակչության կողմից անկախության հանրաքվեի միջոցով, վերահաստատվել Սահմանադրության հանրաքվեի ճանապարհով։ Ես այսօր չեմ տեսնում որեւէ պատճառ, որպեսզի ԼՂՀ բնակչության որոշումը ենթարկվի փոփոխության»։ Այդ կարգավիճակը  2013 թվականին աշխարհում ավելի մեծ ըմբռնում է գտել, փաստեց նախարարը։

Խոսելով, ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի մասին, նա մատնանշեց տարվա ընթացքում տարբեր երկրամասերում օրենսդիր մարմինների, պետական տարբեր մարմինների կողմից ընդունված որոշումները, որոնք «գալիս են սատարելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, նրա ընտրված ուղին»։

Անդրադառնալով համագործակցության նոր ձեւաչափի մասին՝ Կարեն Միրզոյանը հիշեցրեց Լիտվայի խորհրդարանում ստեղծված Արցախ-Լիտվա բարեկամական խմբի, ինչպես նաեւ տարբեր երկրների տեղական համայնքների՝ քույր-քաղաքների մակարդակով արցախյան որոշ համայնքների հետ համագործակցության մասին։ «Դրանք տարաբնույթ գործընթացներ են։ ԼՂՀ միջազգային ճանաչումը պայմանավորված չէ այս կամ այն միջազգային կառույցին անդամակցելով կամ նրա հետ հարաբերություններ ունենալով։ Միակ գործոնը, որ ունենք այստեղ՝ ԼՂՀ ժողովրդի կամքն է՝ այն, որ Արցախի ժողովուրդը շարունակում է ապրել այս հողում, ստեղծել է իր պետությունը եւ նպատակ ունի զարգացնել այն։ Մեզ ճանաչում են հենց դրա համար, որ մենք կարողացել ենք ստեղծել կենսունակ պետություն, որը ոչ միայն կարողանում է պաշտպանել իրեն, ունի զարգացման հեռանկար։ Այդ առումով որեւէ լուրջ հարված ԼՂՀ ճանաչման գործընթացին չեմ տեսնում»,- ասաց Արցախի դիվանագիտության ղեկավարը։

Իհարկե՝ նաև այս տարվա ընթացքում բանկացային գործընթացի մասին խոսեց նախարար Միրզոյանը: Ձեռքբերումը ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումն էր: ։ «Որոշակի դրական միտումներ ակնհայտ են, հուսանք, որ դրանք ավելի վառ կերպով կարտահայտվեն գալիք տարվա ընթացքում։Ինչ վերաբերում է ԼՂՀ դիքրոշումանը, ապա  այն մնում է անփոփոխ։

Նախարարը դրական է գնահատում և այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն սկսել են փորձել նաև  գործընթացների վերաբերյալ քաղաքացիական հասարակության կարծիքն իմանալ:

Ցուցադրել ավելի
Back to top button