Միջազգային

Երեք զոհ՝ ճանապարհային ոստիկանության մոտ տեղի ունեցած պայթյունից

Պյատիգորսկում ճանապարհային ոստիկանույթյան մոտ որոտացած պայթյունը համարժեք է 50 կգ տրոտիլի, «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ «Պայթյունի վայրում մեկ մետր տրամագծով եւ 30 սմ խորությամբ փոս է գոյացել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ «երկու եւ ավելի անձանց սպանություն», «գույքի դիտավորյալ ոչնչացում կամ  փչացում», «պայթուցիկ նյութեր անօրինակ պահելն ու շրջանառելը», «զենքի անօրինական ստեղծում», «իրավական մարմինների աշխատակցի կյանքի դեմ ոտձգություն» հոդվածներով։

Պայթյունը որոտացել էր ուրբաթ ուշ երեկոյան։ Ճանապարտային ոստիկանուծյան դեմ կանգնեցված եւ պայթուցիկով բեռնված «Վազ» մակնիշի ավտոմեքենայի պայթյունից զոհվել էր երեք մարդ։

Ցուցադրել ավելի
Back to top button