ՄիջազգայինՏնտեսական

2030- ին Չինաստանը կդառնա աշխարհում, Մեծ Բրիտանիան՝ Եվրոպայում խոշորագույն տնտեսությունը

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 2030 թվականին կարող է դառնալ խոշորագույնը Եվրոպայում՝ առաջ անցնելով Գերմանիայից, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Centre for Economics & Business Researc-ին:

Նման հայտարարություն է արել Բրիտանական առևտրաարդյունաբերական պալատը, որը հայտարարել է, որ 2014 թվականին Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կգերազանցի մինչճգնաժամային առավելագույն ցուցանիշը: CEBR-ը կանխատեսում է, որ Չինաստանը ՀՆԱ-ի ծավալով կգերազանցի ԱՄՆ-ին և 2028 թվականին կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսությունը:

Կազմերպությունը նշում է, որ ՄԵծ Բրիտանիայի տնտեսությունը ՀՆԱ-ի ծավալով 2-րդը կդառնա  զարգացած երկրների մեջ, սակայն կզիջի զարգացող որոշ երկրների, այդ թվում՝ Հնդկաստանին և Բրազիլիային:

Բրիտանական տնտեսության աճին նպաստում է բնակչության արագ աճը, թույլ առևտրային կապը մայրցամաքային Եվրոպայի հետ, ինչպես նաև՝ ցածր հարկերը:

Ցուցադրել ավելի
Back to top button