ԿարևորՀասարակություն

Վճռաբեկ դատարանն ու Փաստաբանների պալատը համաձայնության են գալիս

Վճռաբեկ դատարանն ու Փաստաբանների պալատը ստեղծում են համատեղ աշխատանքային խումբ, որը պետք է առաջարկներ ներկայացնի, թե ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունելու օրենքով սահմանված հայեցողական լիազորությունը վերացնելու համար ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ՝ հաշվի
առնելով ՀՀ վճռաբեկ դատարանում առկա դատավորների և բողոքարկվող գործերի քանակը։

Նման համաձայնությունը կայացել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի համատեղ քննարկման արդյունքում։

Ցուցադրել ավելի
Back to top button