ԿարևորՀասարակություն

Շիրակը 2013- ին հաջողություն գրանցեց սպորտի եւ մշակույթի ոլորտում, անբավարար էր արդյունաբերությունը

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

2013- ի իր ձեռքբերումների ու թերացումների մասին են խոսել Շիրակի մարզպետարանում՝ ամփոփելով անցնող տարին։ Մարզի գյուղատնտեսության, արդյունաբերության, քաղաքաշինության, կրթության, մշակույթի ու սոցիալական ոլորտներում կատարված ու թերացած աշխատանքներն է ներկայացրել մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։

Տարին անբավարար արդյունքներով փակեց արդյունաբերության ոլորտը, մեծ ձեռքբերումներ գրանցվեցին սպորտում, մշակութային կյանքի այս տարվա փառատոնային ռիթմից էլ հրաժարվել մարզում չեն պատրաստվում:   Տարեվերջյան հանդիպումը Շիրակի մարզպետն ավարտեց անցյալի տպավորիչ դեպքերի հիշողություններով ու բարեխիղճ աշխատելու հորդորով:

Ցուցադրել ավելի
Back to top button