Մշակույթ

Հոբելյանական համերգները սոցռեալիզմից են, ասում է Օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերաշրջանը 2013 թվականին մեկնարկեց ուշացած` բեմի վերազինման աշխատանքների պատճառով, սակայն դա չխանգարեց թատրոնին նորովի ներկայանալ հանդիսատեսին: «Մենք մյուս տարի ակտիվ կլինենք ու շաբաթական 3-4 անգամ ներկայացում կունենանք: Պետք է փորձենք նաև  վերականգնել մանկական օպերաները ու կրթել երեխաներին»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրժոր Կարեն Դուրգարյանը:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2014 թ  առավել արդյունավետ կաշխատի. ամեն դեպքում այդպես խոստանում է  գլխավոր   դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ 2013- ն աշխատանքի առումով պասիվ էր, ինչը պայամանվորված էր թատրոնի տեխնիկան վերազինման հետ: Նկատենք, որ այս տարի լրացավ օպերային թատրոնի 80- ամյակը, ինչը մեծ շուքով չնշվեց,Դուրգարայանը այդ ամեն մեջ վատ բան չի տսնում։ Մի երեկո անել, գումարներ ծախսել ու ասել, որ նշեցինք թատրոնի 80-ամյակը, ընդունելի չէ, նկատում է։ «Հոբելյանական համերգները սոցռեալիզմի մեջ են, հոբելյանը պետք է նշել նոր բեմադրությամբ, ներկայացմամբ: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Նոր ներկայացումը, որ տեսնեք, կհասկանաք, որ այն շատ կարևոր էր»,- ասաց դիրիժորը։

Իսկ նոր ներկայացումը կլինի «Կարմենի» բեմադրությունը, որի յուրաքանչյուր դերի համար նախապատրաստվում է 3-4 դերասան։ Պրեմիերային ելույթ կունենան լավագույնները: 

Այս տարի  ամռան կեսից օպերայի և բալատի ազգային ակադեմիաական թատրոնի արտիստ, Սպարատակի դերակատար Ռուբեն Մուրադյանն աշխատանքի անցավ Վրաստանի Զաքարե Փալիաշվիլու անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում. արդյո՞ք Ռուբենի օրինակը կարող է նախատիպ դառանալ  ու հետագայում էլ  մեր օպերեոյին թատրոնի առաջատար մասնագետները կլքեն հայ բեմը: «Շատ ուրախ եմ, որ Ռուբենն աշխատում է դրսում։ Դա նշանակում է, որ այդ արտիստին տեսնում են, գնահատում են։ Այսինքն՝ մեր դպրոցն է լավը»,- պատասխանեց Դուրգարյանը։

Դեռ ամռան սկզբին օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը դժգոհություն հայտնեց դիրիժորից։ Կարեն Դուրգարյանը չցանակացավ անդրադառանալ Խառատյանի հայտարարություններին։

Հիշեցնենք, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի դեմ ըմբոստացել էր կոլեկտիվի գրեթե կեսը, անգամ ստորագրահավաք էր անցկացվել եւ պահանջ ներկայացվել կոլեգիա ստեղծելու, որպեսզի որոշումները կայացվեն ոչ թե միանձնյա, այլ կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելով: Պարզվում է` դժգոհությունները միայն դիրիժորների կողմից չեն, Դուրգարյանից դժգոհ են նաեւ օպերային մի շարք երգիչներ, Ռուդոլֆ Խառատյանըից բացի նաեւ գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանը,  փոխտնօրեն Լեւոն Ջավադյանը։ Չմանրամասնելով թատորնի ներսում տեղի ունեցող խմորումները՝ գլխավոր դիրիժորը գերադասեց ուշադրություն դարձնել ապագա ծրագրերի վրա։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button