Վերլուծական

Հայ- վրացական հարաբերությունների համար լուրջ փորձաքար էր ռուս-վրացական պատերազմը, ասում է փորձագետը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ներքաղաքական դաշտում 2013-ը Վրաստանի համար ակտիվ տարի էր՝ նոր իշխանություն, քաղաքական ճաշակի նոր դրսևորումներ, կադրային  փոփոխություններ, որոշ դեպքերում անգամ ջարդի ու քրեական պատասխանատվությունների  տեսքով:

Արտաքին քաղաքականության ոլորտում չնայած վրաց-ռուսական հարաբերություններում նկատվող որոշակի փոխզիջումային տրամադրություններին, դեռ Սահակաշվիլիի օրոք որդեգված եվրաինտեգրման ակտիվ կուրսը  օրակարգում է: Վրաստանիչ գծով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ ակնհայտ է, որ դեպի Եվրոպա ուղուց Վրաստանը չի շեղվի։

Փորձագետը գրեթե համոզված է, որ 2014-ին Ռուսաստանի եւ Վրաստանի միջև վիզային ռեժիմը կվերանա: «Իհարկե՝ Վրաստանի կախվածութունը Ռուսաստանից այնքան մեծ չէ, որքան մինչև 2008 թվականն էր,  սակայն չի կարելի հաշվի չառնել, որ այս պահի դրությամբ էլ ՌԴ-ոմ ապրում է շուրջ երկու միլիոն վրացի և տնտեսական կախվածությունը, այնուամենայնիվ, ինչ որ մասով պահպանվում է»,- ասում է փորձագետը։

Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո փորձագետը դրական միտումներ է արձանագրել Ջավախքում: «Ավելի ազատ շնչելու հնարավորուէթյուն է ստեղծվել»,- ասում է Ջոնի Մելիքյանը։

Փորձագետը կարծում է, որ եվրաինտեգրված Վրաստանի և Մաքսային միության անդամ Հայաստանի  միջև հարաբերությունները վտանգված չեն, քանի որ երկուսն էլ ընդունում և հասկանում են՝ յուրաքանչյուրն ունի իր  ազգային շահերը: Ջոնի Մելիքյանի համոզմամբ՝ այդ հարաբերությունների համար լուրջ փորձաքար էր ռուս-վրացական պատերազմը. եթե այն ժամանակ այդ հարաբերությունները չխաթարվեցին, ուրեմն տնտեսական միավորման պատճառով  չեն խաթարվի։

Հայ- վրացական հարաբերությունների դաշտում փորձագետը 2013-ը բնորոշում է որպես ճանաչողական տարի. եղան կարևոր մի քանի այցեր, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի այցը Հայաստան, «բայց 2014-ին փոխադարձ շփումները պետք է ակտիվացնել և Հայաստանն այդ հարցում պետք նախաձեռնողականություն հանդես բերի»,- համոզված է փորձագետը։

Ցուցադրել ավելի
Back to top button