Միջազգային

Թուրքիայում կոռուպցիոն հետաքննության թելերը տանում են դեպի վարչապետ Էրդողանի որդին

Թուրքիայում դեկտեմբերի 17-ից կոռուպցիոն սկանդալի պատճառ դարձած հետաքննության թելերը տանում են դեպի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը։ Թուրքական «Ռադիկալ» թերթի հրապարակումը վկայակոչող Ermenihaber.am-ի գրում է, որ դատախազն արդեն Ստամբուլի ոստիկանություն է ուղարկել Բիլալ Էրդողանին հարցաքննության կանչելու ծանուցագիրը, որտեղ նշված է 2014 թվականի հունվարի 2-ին Բիլալ Էրդողանի` Ստամբուլի գլխավոր դատախազություն ներկայանալու անհրաժեշտության մասին:

Ծանուցման մեջ նշվում է, որ նշված ամսաթվին չներկայանալու դեպքում, քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, Բիլալ Էրդողանը բերման կենթարկվի: Բիլալ Էրդողանին հարցաքննության կանչելու պատճառը շահույթ հեդապնդող հանցավոր կազմակերպություն ստեղծելու և դրան անդամակցելու վերաբերյալ նրա կողմից արված կասկածելի արտահայտություններն են։

Պակիստանից վերադառնալիս վարչապետ Էրդողանը ինքնաթիռում «Սաբահ» թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հակակոռուպցիոն գործողության հետեւում կանգնած են ուժեր, որոնք ուզում են իր որդու անունն արատավորելու միջոցով վնաս հասցնել իրեն:

Ցուցադրել ավելի
Back to top button