Միջազգային

Թուրքիայում կոռուպցիոն աղմկահարույց գործից հեռացվել է դատախազը

Աղմուկ համած կոռուպցիոն սկանդալի քննության գործ նախօրեին վերցվել է  դատախազ Մուհամեր Աքքաշից։ Վերջինս թուրքական մամուլում հրապարակված բաց նամակում հայտարարել է, որ հետաքննության վրա ճնշում է գործադրվում:

«Այսօր իմացա, որ կոռուպցիայի վերաբերյալ գործը, որը ես եմ վարում, ինձնից վերցրել են: Հասարակությունը պետք է իմանա, որ գլխավոր դատախազը խոչընդոտում է իմ կողմից իրականացված հետաքննությանը: Այդպիսով՝ ճնշում է գործադրվում հետաքննության վրա: Կասկածյալներին հնարավորություն է տրված միջոցներ ձեռնարկել, ոչնչացնել ապացույցները: Ղեկավարությունը չի իրականացնում դատարանի որոշումը, ինչը ծառայողական հանցագործություն է», հայտարարել է Աքքաշը: Նա իրավաբանական հանրությանը կոչ է արել հանդես գալ ի պաշտպանություն դատարանի անկախության:

Ստամբուլի Գլխավոր դատախազ Թուրան Չոլաքքադին հերքել է դատախազ Մուհամեր Աքքաշի բաց նամակում եղած մեղադրանքները՝ գործի քննության վրա ճնշումներ գործադրելու վերաբերյալ: «Նրա տված տեղեկությունները ճիշտ չեն: Գլխավոր դատախազն իրավունք ունի որևէ գործի համար քննիչներ  նշանակել և նաև անհրաժեշտության դեպքում հետ վերցնել նրանցից գործը: Մենք 200 քննիչ ունենք և նրանցից որևէ մեկը չի կարող պատահական գործ քննել և նաև չի կարող դրանից պարզապես հրաժարվել», — ասել է նա ասուլիսում, որը հրավիրել է Աքքաշի բաց նամակի կապակցությամբ:

Իրավապահները Թուրքիայում ձերբակալել են մի քանի տասնյակ բարձրաստիճան չինովնիկների և նաև նրանց հարազատներին, որոնք կասկածվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կաշառակերության մեջ: Ձերբակալվածների թվում են նաեւ էկոնոմիկայի, ներքին գործերի, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարների որդիները:

Ցուցադրել ավելի
Back to top button