ԿարևորՀասարակություն

Բնապահպանության նախարարությունը նեղացած չէ եւ կշարունակի համագործակցությունը բնապահպանների հետ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ-ում տեղի ունեցած բուռն քննարկումները որեւէ  նստվածք չեն թողել ոչ իմ, ոչ էլ պատգամավորների մոտ»,- այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ «Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյանների՝ ձկնաբուծությամբ զբաղվելուն, նախարարն ասաց, որ դրա հետ կապված հայտարարությունները իր վրա ազդեցություն չեն ուեննալու, «չկա նման բան, որեւէ մեկի կողմից մենք, նախարարությունը ճնշված չենք, շատերը մեզ օգնում եւ համագործակցում ենք»,- ասել է նախարարը։

Բնապահպանության նախարարությունը վերջին տարիներին իր բոլոր ծրագրերն իրականացնում է երկու միլիարդ 300 մլն դրամի շրջանակներում: Նախարարն այսօր ամփոփեց 2013թ: Վերջին տարիներին մեր երկրում կազմակերպվող բողոքի ակցիաների հիմնական մասը հենց բնության պահպանությանն է վերաբերում:Բնապահպանները դժգոհում են, ոլորտի ;պատասխանատուն թվարկում է  կատարած ու կատարելիք աշխատանքները:

Նախ՝ Սևանա լճի ջրի մակարդակի, մակարդակի  ու ձկնապաշարների  մասին: Լճի մակարդակը վերջին տասնամյակում  բարձրացել է 3,68 սմ-ով, 82,5 հա տարածք է մաքրվել, սակայն ձկնատեսակների ու հատկապես իշխանի և սիգի բնական վերարտադրման հետ կապված խնդիրենր կան, խոստովանում է  բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ «Սևանա լիճ ենք բաց  թողել 370 հազար մանրաձուկ, և այս վերջին մի քանի տարիների ցուցանիշը, բնականաբար, մոտենում է շուրջ երկու միլիոն մանրաձկան: Ես համաձայն եմ նաև ոլորտի մասնագետների հետ, մեր հիմնական խնդիրը ոչ թե պետք է լինի մանրաձկան համալրման աշխատանքները, այլ պետք է լինի ինքնավերարտադրման, բնական վերարտադրման գործառույթը, որը դեռևս մեզ չի հաջողվում: Ըստ ինձ՝ ձկանը, մասնավորապես իշխանին և սիգին խանգարում է ձկնագողությունը»։

Սա միակ խնդիրը չէ, բնապահպանության նախարարությունն այս տարի առաջին անգամ սկսեց Արարատյան դաշտավայրի  տիրազուրկ, ապօրինի հորերի կոնսերվացման ու լուծարման աշխատանքները։ 45 հոր նման ճակատագրի արդեն արժանացել է: Խնդիրներ ունենք համայքների հետ, ասում է Արամ Հարությունյանը։ «Համայնքներում իսկապես կան նախկին տարիներից կուտակված, լուծարման ենթակա, ոչ շահագործման ենթակա խորքային հորեր։ Կան հորեր, որոնք փաստաթղթեր չունեն»։

Կենսաբազմազանության տեսանկյունից տարին խոսուն է եղել: Հաջորդ տարի Դիլիջանում նախատեսվում է վերականգնել  հին ու բարի ավանդույթներն ու եղջերուների բազմացման կենտրոն ստեղծել: Աշխատանքները կսկվեն եղանակների տաքանալուն զուգահեռ: Արամ Հարությունյանը բարի ցանկություն ունի՝ որսագողության բացահայտման հետ կապված դեպքերը շատ լինեն, որսագողությունը՝  քիչ. 2013-ին շուրջ 800 արձանագրություն է կազմվել:

 

Ցուցադրել ավելի
Back to top button