Հասարակություն

«Նվիրիր կյանք»- ի ավանդական ամանորյա հանդեսը՝ հիվանդ երեխաների համար

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն այսօր այցելել են քաղցկեղով հիվանդ երեխաներին: Արդեն ավանդական դարձած այցելությունը մշտապես ուրախացնում է երեխաներին, քանի որ նրանք գիտեն, հիմնադրամի հոգաբարձուները իրենց բերում են բազմաթիվ գեղեցիկ նվերներ: Այս տարին ևս բացառություն չէր: Երեխաները հյուրերին դիմավորել են ամանորյա փոքրիկ ներկայացմամբ: «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն այցելել են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն, Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն և «Մուրացան» հիվանդանոցային համալիր:

Ցուցադրել ավելի
Back to top button