Քաղաքական

ՄՄ անդամակցությունը տարվա կարևորագույն և պետական շահերից բխող քայլ էր, ասում է Շարմազանովը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Քամի ցանողը փոթորիկ է հնձում. չինական հայտնի ասացվածքի օգնությանն այսօր դիմեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանելով ընդդիմություն- իշխանություն փոխադարձ վիրավորանքներն ու «գազային» համաձայնագրի քվեարկությունից առաջ Զարուհի Փոստանջյանի կողմից էլեկտրոնային քարտերը «գողանալը»։ «Ամեն ինչ չպետք է անլրջացնել, իշխանությունն այնքան քննադատության տեղ ունի, քննադատե՛ք դա, բայց հանրապետական տղամարդկանց կողքով գնաս և օգտվես նրանից, որ էդ տղամարդը վզիցդ չի բռնի… Հա, հասկացանք: Բայց չի կարելի»,- ասում է ՀՀԿ խոսնակը։

Շարմանզաովը մեկ հարց էլ բարաձարացրեց. եթե այդքան վտանագավոր պայմանգիր էր ու ՀՀԿ- ն  համարվում է ազգի դավաճան, հետևաբար, ինչո՞ւ տվյալ խմբակացությունների ղեկավարները ներկա չէին քննարկմանը։

Էդուարդ Շարմազանովի՝ լրագրողների հետ այսօրվա հանդիպման հիմնական նպատակը քաղաքական տարվա ամփոփումն էր։ Տարին ՀՀԿ- ի համար եղել է արդյուանվետ և հագեցած։ Պատգամավորը խոսեց արձանագրված հաջողությունների մասին՝ չշրջանցելով նաեւ թերությունները՝  կոռուպցիան, արտագաղթը, արդարության պակասը:

Ըստ նրա՝ ընդդիմադիրների քննադատությունները պետք է տեղին լինեն, այնինչ, փաստարկված չեն, «նմանվում են մանկապարտեզի»,- ասում է Շարմազանովը։

Նա նաեւ 2013- ի ամփոփումներում նշեց քաղաքական դաշտում ի հայտ եկած երկու գործոնների մասին։ Մեծությամբ խորհրադարանակ երկորոդ ուժ չմասանակցեց նախագահաի ընտրություներին ,ավելին՝ ստանձնեց դիտորդի կարագավիճակ։

Իսկ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, չկարողացավ օգտվել այն քաղաքական կապիտալից, որը նրան տվել էր ՀՀ քաղաքացին եւ պատրաստակամություն չունեցավ գնալ երկխոսության իշխանության հետ եւ կիսել պատասխանատվությունը։

Խոսելով ՄՄ անդամակցության՝ սեպտեմբերի 3-ի հայտարարության մասին, Էդուարդ Շարմազանովը տարվա կարևորագույն և պետական շահերից բխող քայլ էր։

Ցուցադրել ավելի
Back to top button