ԿարևորՔաղաքական

Լավ պատրաստություն, ռազմական գործի իմացություն, դրված խնդիրների ըմբռնում. ՀԱՊԿ- ում գնահատում են հայ զինծառայողներին

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Արդեն 10 տարի է, ինչ գործում է ՀԱՊԿ Միացյալ շտաբը: Հոբելյանի առիթով  կառույցի գործունեությանը և հեռանկարներին այսօր անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Միացյալ շտաբը մինչ 2012 թվականի վերջը գլխավորում էին ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը՝ ռոտացիոն կարգով: Արդեն մեկ տարի է, ինչ  ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետն է գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը (Ռուսաստան)։

Այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսին կառույցի աշխատանքներին անդրադառնալով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը նշեց, որ «կայացման առաջին տարիները ամենաբարդն էին և ամենածանրը:Անհրահեշտ էր լուծել շատ խնդիրներ ռազմական համագործակցության և  կազմակերպության ռազմական շինարարության ոլորտներում»

Անցած տարիների ընթացքում լուծվել են բազմաթիվ կազմակերպական և նորմատիվային ապահովման հարցեր: Ձեւավորվում են նոր միացյալ ռազմական ստորաբաժանումներ, անցկացվում են համատեղ զինավարժություններ և գործողություններ։ 2013 թվականի ընթացքում կայացել է նման 6 միջոցառում, որոնք բացահայտել են կառավարման մարմինների և զինուժի բարձր պատրաստության մակարդակը:

Վալերի Սեմերիկովին մասանավորապես գոհացրել է հայ զինվորականների ցույց տրված արդյունքները։ «Լավ պատրաստություն, լավ զինվածություն, ռազմական գործի իմացությունը, ամենակարևորը՝ դրված խնդիրների ըմբռնում և գիտակցում: Այս ամենը ես բազմիցս նկատել եմ հայ զինվորականների մոտ՝ ներկա գտնվելով զորավարժություններին»,- ասաց

 

Ցուցադրել ավելի
Back to top button