Միջազգային

Թուրքիայի կառավարությունում փոխվեց 10 նախարար

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանն այս գիշեր հրավիրված ասուլիսում հայտնել է նոր կառավարության կազմը: «Նախարարների կաբինետում մենք ունենք 10 փոփոխություն», — հայտարարել է նա: -Իմ գործընկերներից մի քանիսը դիմել էին հրաժարականի համար՝ կապված վերջին իրադարձությունների հետ: Մի քանիսն էլ թողել են իրենց պաշտոնները, քանի որ դրել են իրենց թեկնածությունը ընտրություններում», -ասել է Էրդեղանը:

Նա նոր նախարարներին մաղթել է հաջողություն աշխատանքում և ներողություն է խնդրել լրագրողներից գիշերային ուշ ժամին ասուլիս հրավիրելու համար:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր տասնյակ չինովնիկների պաշտոնական դիրքը չարաշահելու և կաշառակերության կասկածանքով: Դրանց թվում մասնավորապես հայտնվել էին էկոնոմիկային նախարար Զաֆեր Չագլայանի, ներքին գործերի նախարար Մուհամեր Գյուլերի, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Էրդողան Բայրաքտարի որդիները: Բարձրացված աղմուկից հետո բոլոր երեք նախարարներն էլ հայտարարել էին, որ պատրաստ են լքել իրենց պաշտոնները: Երեկ նրանք արդեն պաշտոնապես հանդես էին եկել իրենց  հրաժարականի մասին հայտարարությամբ:

Երեկ Թուրքիայի վարչապետը պաշտոնից հեռացրել էր ևս 7 նախարարի:

Ցուցադրել ավելի
Back to top button