Մշակույթ

Ազդարարվեց հայ- վրացական պարարվեստի բանակցությունների սկիզբը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայ և վրացի պարարվեստի գործիչներն ազդարարում են պարարվեստի դիվանագիտության սկիզբը: Վերջին քսան տարիների ընթացքում առաջին անգամ հայերն ու վրացիները կպարեն միասին: 2014-ի մայիսին Երևանում կանցկացվի Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի և Հյուսիասային Օսեթիայի  պարարվեստի մանկապատանեկան խմբերի մեծ փառատոն: Պարարավեստի ոլորտում  համագործակցության խորհրդանշական հուշագիրն այսօր վավերացրել են Վրաստանի պարարվեստի միության նախագահ Ռեզո Ճանաշվիլին և Վ.Խանամիրյանի անվան պարարվեստի միության նախագահ ԳագիկՄխիթարյանը: 

Հայ- վրացական պարային դիվանագիտության սաղմերը ձևավորվեցին դեռ մեկ տարի առաջ, երբ Վրաստանի պարավեստի միության նախագահ Ռեզո Ճանաշվիլիի հրավերով Խանամիրյանի անվան պարարվեստի միության անդամները մեկնեցին Թբիլիսի՝  միասին քննարկելու պարավեստի ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Մեկ տարվա խմորումների արդյունքում ծնվել է գաղափարը։ Խանամիրյանի անվան պարարվեստի միության նախագահ ԳագիկՄխիթարյանի տեղեկացմամաբ՝ 2014-ի մայիսին Երևանում կանցկացվի Հայաստանի, Վրաստանի, Աբխազիայի և Հյուսիսային Օսեթիայի  պարարվեստի մանկապատանեկան խմբերի մեծ փառատոն։

Հաղթահարելով վերջին  երկու տասնամյակների ամենատարբեր դժվարությունները՝ վրացական պարարվեստը կարողացավ ոչ միայն պահպանել իր դիմագիծը, այլև նոր սերնդին փոխանցել ազգային պարի հզոր ավանդույթները։ «Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում»,- «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ Ռեզո Ճանաշվիլին նշեց՝  վրացին կորող  է հրաժարվել շատ բաներից, բայց իր երգից ու պարից՝ երբեք: Ինչ վերաբերում է հայկական պարարվեստին, ասում է ՝ այն ինձ միշտ հիացրել է։

«Հայ-վրացական դարավոր բարեկամությունը բոլորիս հարստությունն է: Երեկ ես դիտում էի Երևանի  պարարվեստի պետական քոլեջի ժողովրդական բաժնի սաներ պարը: Դա հրաշալի էր: Ես դիտում էի ու մտածում՝ մի՞թե այս պարին պետք է ինչ- որ բան ավելացնել։ Իհարկե՝ ոչ: Հայ ժողովուրդն ունի հրաշալի ազգային պար, որով կարող է և պետք է հպարտանա: Դա ոչ միայն Հայաստանի կամ Վրաստանի հարստությունն է , այլ ողջ մոլորոկի, որովհետև բոլորս էլ ապրում ենք նույն մոլորակի վրա»։

Վրաց արվեստագետի խոսքով՝ հարևան ժողովուրդները միշտ էլ միմյանցից ինչ- որ բան վերցնում են: Ինչպես այլ ոլորտներում, պարարվեստում ևս փոխազդեցություններից խուսափել անհնար է: «Սակայն  հայկակն ու վրացական պարարվեստի ակունքներն այնքան ամուր են, ինքնատիպ և կայացած, որ այլ ժողովուրդներից ինչ- որ բան յուրացնելու կարիք չուննեք»,- ասում է Վրաստանի պարարվեստի միության  նախագահը՝ նաև նկատելով՝ հազարամյա պատմություն ունեցող պարերի ակունքների բացահայտմամբ պետք է զբաղվեն գիտնականները:

Ցուցադրել ավելի
Back to top button