ԿարևորՀասարակություն

Տարանջատել արտագաղթը արտագնա աշխատանքից, խորհուրդ Վայոց ձորի մարզպետից

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

«Հարկավոր է տարանջատել արտագաղթը արտագնա աշխատանքից»,- ներկայացնելով Վայոց ձորի մարզում արտագաղթի ցուցանիշները՝ այսօր խորհուրդ տվեց մարզի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ նկատելով, որ մարզում բավականին մեծ թիվ կազմում են արտագնա աշխատանքի մեկնողները։ Ըստ մարզպետի՝ ցածր է արտագաղթողների թիվը: 

Ամփոփիչ տարեվերջյան հաշվետու-ասուլիսի ընթացքում Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն անդարադարձավ բոլոր ոլորտներին՝ առանց խուսափելու մարզում առկա խնդիրների մասին բարձրաձայնելուց: Սկսելով խոսքը մարզում այս տարվա ընթացքում կատարված ֆինանսական հատկացումներից՝ Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ Վայոց ձորի մարզն այս տարվա ընթացքում պետական բյուջեից ունեցել է ամբողջական ֆինանսավորում:

Պետական բյուջեի ֆինանսավորման 55 տոկոսը բաժին է ընկել  կրթության ոլորտին, 33 տոկոսը` մարզի առաջնային խնդիրների լուծմանը: Մարզում իրականացվել են ներդրումային մի շարք ծրագրեր` տարբեր ոլորտներում: ՀՀ նախագահի ցուցումով՝ Խաչիկ գյուղում 12 նոր տուն է կառուցվել, մարզում ՊՆ կողմից բազմաբնակարան շենք էկառուցվել զինծառաոյղների ընտանիքների համար, ուշադրություն դարձվել գյուղատնտեսության ոլորտին, մշակությային ոլորտում իրականացվել են հին ավանդույթները կյանքի կոչելուն միտված քաղաքականություն, վերականգնվել են հեղինակային երգի ավանդույթները, որոշվել է Արենի փառատոնը դարձնել համաժողավրդական:

Անցում կատարենք առկա խնդիրներին. մասնավորապես՝ բնակչության սոցիալական վիճակին ու արտագաղթին: «Եթե արտագաղթողների ցուցանիշը բարձր լիներ, ապա պետբուջեից հատկացվող 55 տոկոս ֆինասական միջոցները, որոնք կազմում են մարզային բյուջեի առյուծի բաժինը, չէին ուղղվի նոր նախակրթարանների բացմանը, և կրթական հաստատությունների վերանորոգմանը: Հաստատություններ հաճախելիությունը այլ վիճակագրություն է փաստում»,- այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նկատեց Էդգար Ղազարյանը, ու ընդգծեց, որ մարզում այս տարի առաջին դասարանցիների թիվը 100-ով ավելացել է։

Մարզպետը խոսելով մարզում կատարվող որսից, նկատեց, որ ըստ օրենքի, որսն արգելված չէ, արգելված է ապ)րինի որսորդությունը, ու նշեց, որ մարզի համապատասխան մարմինները հետևողական են այն արգելելու հարցում:  Ի դեպ, ըստ ներկայացված վիճակագրական տվյալների, բնակիչները մարզպետարան դիմել են տարբեր հարցերով՝ աշխատանքի տեղավորումից մինչև սոցիալական նպաստներ և ֆինանսական օգնություն, առողջապահական խնդիրներից մինչև հողային հարցեր։

Ցուցադրել ավելի
Back to top button