Միջազգային

Մոսկվայում Ուկրաինայի Մաքսային միությանն անդամակցելու մասին խոսք չի գնացել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում խոսք չի գնացել Ուկրաինայի Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ: «Դրա հետ կապված որևէ սպասում չի եղել, դրա մասին ընդհանրապես խոսք չի գնացել»,- հայտարարել է Պեսկովը «Дождь» հետուստակայանի եթերում:

Նա հավելել է, որ ռուսաստանյան կողմին չի զարմացրել այդ նիստին Ուկրաինայի նախագահի բացակայությունը: «Մենք նախապես գիտեինք, որ  Վիկտոր Յանուկովիչը ներկա չի լինելու նիստին», -ասել է Պեսկովը՝ նշելով, որ դրան մասնակցել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը»: «Ուկրաինան դիտորդ երկիր է, որն ունի Մաքսային միության անդամ երկրների հետ մեծ ծավալի առևտրատնտեսական կապեր», — ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

Ցուցադրել ավելի
Back to top button