ԿարևորՎերլուծական

Հայկական կոմպլիմենտարիզմը կխախտվեր, եթե չանդամակցեինք ՄՄ- ին, ասում է քաղաքագետը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Նազարբաևի հայտարարությունը ձևական, ինչպես ասում են, գալչկայի համար արված  հայտարարություն է:Եթե Ղազախստանը, այնուամենայնիվ,  ավելի  սկզբունքային մոտեցում ցուցաբերի Հայաստան-Արցախ մաքսային սահմանի հարցում, և դա իսկապես խոչընդոտ հանդիսանա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին, ապա կա կարմիր գիծ, որից այն կողմ Հայաստանը երբեք չի անցնի և այդ գիծը Արացխին վերաբերող հարցն է»,- այսօր հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ արձագանքելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի երեկվա հայտարարությանը։

«Ինչպես Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի հաստատումը, այնպես էլ Նազարբաևի հայտարարությունը կանխատեսելի էր»,- այսօր նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով  դեկտեմբերի 24-ին Եվրասիական տնտեսական  բարձրագույն խորհրդի նիստում Նազարբաևի հայտարարությանը: Հիշեցնենեք՝ Ղազախստանի նախագահն  ասել էր, որ իր երկիրը պատրաս է ստորագել  Մաքսային  միությանը Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը», բայց  հատուկ կարծիքով: Վերջինը  ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված մաքսային սահմանների վերաբերյալ  պարզաբանումներ է պահանջել:

Փորձագետները վաղուց էին  խոսում, որ Ղազախստանը երբեք չի համաձայնի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը Արցախի հետ միասին: Այս իրավիճակում կանխատեսվում էր երկու ճանապարհ. կամ Հայաստանը համաձայնում է Արցախի հետ  սահմանին մաքսակետ տեղակայելու պահանջին, կամ հրաժարվում է Մաքսային միությանն անդամակցությունից: Ճանապարհային քարտեզի ստորագրմամբ՝ Հայաստանի անդամակցության հարցը երեկ արդեն հստակեցվեց։ Ինչ վերաբերում է Հայաստան-Արցախ մաքսային սահմանին, ապա քաղաքագետ Սերգեյ Մինասյանը դա  անիրատեսական է համարում։ 

Նազարբաևի հայտարարությունը քաղաքագետը դիտարկում է ձևական, ինչպես ասում է, գալչկայի համար արված  հայտարարություն։ Եթե Ղազախստանը, այնուամենայնիվ,  ավելի  սկզբունքային մոտեցում ցուցաբերի Հայաստան-Արցախ մաքսային սահմանի հարցում, և դա իսկապես խոչընդոտ հանդիսանա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, ապա, ըստ քաղաքագետի, կա կարմիր գիծ, որից այն կողմ Հայաստանը երբեք չի անցնի և այդ գիծը Արցախին վերաբերող հարցն է։

Անդրադառնալով բուռն քննարկումների թիրախում հայտնված հայ-ռուսական գազային պայմանագրին, Սերգեյ Մինասյանն ասաց, որ հեռու է այն մտքից, որ այդ պայմանագիրը  ենթադրում է Հայաստանի Հանրապետության  ինքնիշխանության կորուստ: Նման հայտարարությունները, ըստ նրա, չափազանցված են: Արտաքին քաղաքական հարթակում ձեռքբերումների առումով 2013- ը, ընդհանուր առմամբ, հաջողված է համարում: Նախանշված ծրագրերից գուցե ոչ բոլորն իրականացան, բայց, ինչպես նկատում է քաղաքագետը, ոչ միայն մեր մեղքով։

«Որոշ փոփոխություններով հանդերձ՝ Հայաստանը, այնուամենայնիվ, պահպանում է կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը կխախտվեր, եթե Հայաստանը չանդամակցեր Մաքսային միությանը»,- ասում է Սերգեյ Մինասյանը՝ չբացառելով, որ 2014-ին ասպարզում կհայտնվի Ասոցացման նոր պայմանագիր՝ գուցե ոչ այնքան հավակնոտ և ընդգրկուն, ինչպես նախորդը, բայց Եվրամիության հետ համագործակցության ոլորտում ոչ պակաս կարևոր մի փաստաթուղթ։

Ցուցադրել ավելի
Back to top button